Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Ի՞նչ ասել է՝ պարսիկներ ու պարսկական պետություն

Ի՞նչ ասել է՝ պարսիկներ ու պարսկական պետություն
08.03.2026 | 14:07

Մի քանի հազար տարիների աշխարհի որ քարտեզի էլ նայես՝ այդ քարտեզների վրա Պարսկաստանը կա, ինքն էլ՝ համարյա միշտ կայսրության կարգավիճակով։

Մեր մյուս հարևանի՝ Թուրքիայի նախապատմությանը անդրադառնալով՝ պիտի արձանագրել, որ թուրք սելջուկները ուշ միջնադարում ներխուժեցին փոքր Ասիա և այլ ժողովուրդների ու նաև մեր պատմական տարածքների վրա ստեղծեցին աշխարհի վրա երբևէ գոյություն ունեցած ամենապիղծ պետությունը։

Հետո էլ սկսեցին Փոքր Ասիայի հարևան տարածքներում ապրող բազմաթիվ ժողովուրդների նվաճելով՝ իրենց ավազակային պետությունը կայսրության վերածել։ Գրավեցին արաբական աշխարհը, եվրոպական պետությունների տարածքներ միացրեցին իրենց, Միջերկրական ծով մտան, մինչև Եգիպտոս հասան, սակայն պարսիկներից չկարողացան մեկ քառակուսի մետր հող վերցնել։ Դրանց հարևանությամբ ապրող ժողովուրդներից միայն պարսիկները սրանց քիթը մշտապես կարողացան ջարդել։

Ահա թե ի՛նչ պետություն է Պարսկաստանը։ Արժանապատվորեն հազարամյակներ հետևում թողած Պարսկաստանի անցած ճանապարհի մասին հիշեցնում եմ, որ Հայաստանի շահերի վրա թքած ունեցող, Իրան-Արևմուտք հակամարտության մեջ Արևմուտքին երկրպագող, նրա հաղթանակին հավատացող ու դրանից էքստազի մեջ ընկնող մեր ամեոբաները մի քիչ զգաստանան ու մի թեթև հայացք ձգեն անցած հազարամյակներին, որպեսզի դրանց միաբջիջ ուղեղներին հասնի, թե ի՞նչ ասել է՝ պարսիկներ ու պարսկական պետություն։

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5431

Մեկնաբանություններ